National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.01.2022
Լրացումներ` ուղղված ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության վկայագրմանն ու ճանաչմանը
1 / 6

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու  Կնյազ Հասանովն առաջարկում են լրացնել օրենքում առկա  բացերը` կապված  ոչ  ֆորմալ եւ ինֆորմալ կրթության վկայագրման ու ճանաչման հետ: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել`  ճանաչելու համար քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը: Այսինքն, պարզաբանել է Սիսակ Գաբրիելյանը,  եթե անձը որեւէ մասնագիտությամբ ֆորմալ կրթություն չի ստացել, սակայն լավ խոհարար կամ վարսահարդար է, ապա նա հնարավորություն կունենա ստանալու  հավաստագիր կամ վկայական` տվյալ մասնագիտությանը տիրապետելու վերաբերյալ եւ աշխատել այդ մասնագիտությամբ:

Գործող օրենքով ոչ ֆորմալ կրթությունը կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիրը կամ ծրագրերի ամբողջությունն է,  որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության եւ կամ ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում  որակավորման աստիճանի շնորհման եւ ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Ինֆորմալ կրթությունն անձի առօրյա եւ ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության եւ այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներն են, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված եւ համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հեղինակների կարծիքով`  նախագծի ընդունումը կնպաստի, որ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տիրապետում են որոշակի մասնագիտական հմտությունների, աշխատանք գտնեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները, կարեւորել նախաձեռնության ընդունումը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկներ:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել Ազգային ժողովի` հունվարի 17-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am